Լրահոս
Միջազգային
13:46
10.01.25
264

Կհանդիպեն Պուտինն ու Թրամփը. Մենք պետք է վերջ տանք այդ պատերազմին

 

Թրամփ-Պուտին հանդիպում է նախապատրաստվում։ Այդ մասին ԱՄՆ ընտրված նախագահն է հայտնել Ֆլորիդա նահանգում իր ելույթի ժամանակ։ Թրամփը վստահեցրել է, որ Պուտինը ևս այդպիսի ցանկություն ունի: «Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- հայտարարել է նա, բայց չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ հանդիպումը: Կրեմլը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու ոչ մի հարցում չի ստացել Դոնալդ Թրամփի թիմից, հինգշաբթի ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը բազմիցս խոսել է երկխոսության իր պատրաստակամության և անհրաժեշտության մասին և միայն կողջունի շփումները ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ: