-
ՄիջազգայինՊաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին16:1518.01.25
-
ՔաղաքականԵս որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.am15:3018.01.25
-
ՄիջազգայինԽոպանչիներին դժվար կյանք է սպասվում. Ռուսաստանը «վիսիլկայի» ռեժիմի է անցնում15:1518.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ Բյուրո14:4518.01.25
-
ՔաղաքականԿլուծարվի՞ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. նոր Սահմանադրության «ալիևյան» մշակումներ13:3518.01.25
-
Մամուլի տեսությունՁվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»13:0018.01.25
-
ՍպորտՔիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան12:4518.01.25
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսաստանից դեպորտի վտա՞նգ. միգրացիոն նոր կանոնները՝ գործողության մեջ12:3018.01.25
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել12:2418.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան12:1518.01.25
-
ՀասարակականԵրևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել12:0018.01.25
-
ՀասարակականՈրոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան10:4518.01.25
-
Մամուլի տեսությունՀամընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին. «Փաստ»10:0018.01.25
-
Մամուլի տեսությունԻնչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը. «Հրապարակ»09:5018.01.25
Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել․ Արսեն Բաբայան
Այս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է, նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այսօր իրեն ու ընկերներին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքին։
«Սա ծիծաղելի էր որոշ ժամանակ, բայց այսօր դարձել է բավականին վտանգավոր մի երևույթ, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում նաև Սրբազան շարժման մասնակիցներ այդ կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։
ՆԳՆ քրեական ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ կատարել։
Դուք առիթ եք ունենալու տեսնելու շատ ծիծաղելի ու զավեշտալի իրադարձություններ։ Այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց տեղակայել էր, այսպես ասած, պոստեր։ 7-րդ վարչության, քրեական ոստիկանության միջոցով իրականացնում էր մեզ հետևելու գործընթաց։
Մենք դա ֆիքսել էինք, նրանց շարժը հսկում էինք, տեսնում էինք։ Ես գիտեի, որ պետք է իրականացնեին այն ձերբակալությունը, որն իրականացրեցին։ Ես այն մեքենայում էի, որը տեղափոխեցին ոստիկանության բաժին, որը ոստիկանությունը ներկայացրել էր իր աղբյուրներով։ Հենց այդ պատճառով էի այդ մեքենայում, քանի որ գիտեի, որ այդ մեքենան պետք է տեղափոխեն, դրա մեջ եղած անձանց ձերբակալեն, և ոստիկանությանն անակնկալի բերեցինք, երբ նրանք տեսան, որ ես էլ եմ գտնվում այդ մեքենայում»,- նշեց Բաբայանը։
«Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծնվել է միտք, որ հենց Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենք ծառայություններից։ Ակնհայտ է, որ սա ուղիղ քաղաքական նպատակ է հետապնդում, որովհետև այդ ինչ-որ մեկը, որի հիվանդ գլխում ծնվել է այդ միտքը, որ Արթուր Վանեցյանը Վանեցյանը չպիտի օգտվի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի ծառայություններից, արդեն չորրորդ անգամ ոստիկանության աշխատակիցներին ստիպում է, որ որ լիցենզավորված ծառայության անվտանգության աշխատակիցներին, որոնք զենք կրելու իրավունք ունեն, որոնց տվյալներն ամբողջությամբ առկա են ոստիկանության և ԱԱԾ համապատասխան բազաներում, ձերբակալեն։
Սա միտված է մի բանի, որ թույլ չտան Արթուր Վանեցյանին օգտվել օրենքով թույլատրելի ծառայությունից»,- մանրամասնեց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան փաստաբան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին քրեական ոստիկանությունը ձերբակալել ու տեղափոխել էր ոստիկանություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց ոստիկանություն են տեղափոխում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Արսեն Բաբայանն ազատ է արձակվել, իսկ նրա հետ եղած երկու անձինք ձերբակալվել են։
- 16:45 18.01.25 Հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․ Սարգիս Տեր-Եսայան Կարդալ ավելին
- 15:30 18.01.25 Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.am Կարդալ ավելին
- 14:45 18.01.25 Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ Բյուրո Կարդալ ավելին
- 14:15 18.01.25 Կանգնեցնում են հերթական աղետի առաջ. 168․am Կարդալ ավելին