-
Քաղաքական
Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
19:4527.03.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
18:4527.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
18:3027.03.25 -
Իրավական
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
18:2527.03.25 -
Քաղաքական
Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:4527.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
17:1527.03.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
16:3827.03.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
15:3027.03.25 -
Իրավական
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
15:2427.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
15:0027.03.25 -
Արտաքին քաղաքականություն
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Օվերչուկ
13:4527.03.25
Կեղեքում եք փոքր բիզնեսը, անապահով խավին․ ընդդիմադիր պատգամավոր

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական բարձր աճի արտաքին գործոնն էապես նվազում է՝ իր հետ բերելով հետագա աճի ապահովման լրացուցիչ լուրջ դժվարություններ։
Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ 2024 թվականի տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 8 տոկոս՝ առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով, իսկ նախորդ երկու տարիների միջինի համեմատ՝ շուրջ 4 տոկոսային կետով։
«Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը։ 2024 թվականին ոլորտն ունեցել է զրոյականին մոտ աճի ցուցանիշ, որը տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2,5 անգամ։ Իսկ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառությունը նվազել է շուրջ 4 տոկոսով։
Արդյունաբերության ոլորտի ընդհանուր աճի ցուցանիշը՝ առաջին կիսամյակի համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, կացության կազմակերպման ծառայությունների ոլորտինը (հյուրանոցներ, հանրային սնունդ և այլն)՝ շուրջ 30 տոկոսով։
Քաղաքական պատվերն ակնհայտ է։ Վիճակագրությունն ամեն գնով փորձում է նկարել ՀՆԱ-ի ընդհանուր աճի 7 տոկոսանոց ցուցանիշ։
Պարզ հարց է առաջանում․ «Եթե ապահովել էք ձեր խոստացած տնտեսական աճը, բա ինչու՞ էք ձեր հաստատած պետական բյուջեից շուրջ 200 միլիարդ դրամի չափով ավելի պակաս հարկեր հավաքագրել, որի հետևանքով էլ բյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով։»։
Իսկ հիմա էլ շրջանառության հարկի, գույքահարկի բեռի թռիչքաձև աճերով, արտոնությունների վերացումով կեղեքում էք փոքր բիզնեսը, ցածր եկամուտ ունեցողներին, անապահով խավին։
Առաջանցիկ աճել է նաև պետական պարտքը՝ 8,5 տոկոսով (1 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ տնտեսական աճից շուրջ 25 տոկոսով ավելի բարձր չափով։
Հաջորդը՝ արձանագրվում է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ 2024 թվականի ամբողջական ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին կիսամյակում արդեն իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել էր 334 միլիոն ԱՄՆ դոլարով, Հայաստանից շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են դուրս եկել, քան ներհոսքն է կազմել։
Ամփոփելով՝ նվազագույն աշխատավարձը, թոշակներն ու նպաստները չեն ավելացել, փոխարենը՝ շեշտակի ավելանում են գույքահարկը, տրանսպորտի ուղեվարձը, աղբահանության վճարը, ինքնազբաղվածների հարկային բեռը, արդեն հարկվում են արտագնա աշխատանքից եկամուտները, իսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափին, շուրջ 75 տոկոսով գերազանցում է միջին կենսաթոշակի չափին, ավելի քան 2 անգամ էլ՝ կենսաթոշակի նվազագույն չափին»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
-
20:15 27.03.25 Վտանգավոր կրակոցներ՝ Սյունիքում. տներ են վնասվել Խոզնավարում Կարդալ ավելին
-
19:45 27.03.25 Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ Կարդալ ավելին
-
19:30 27.03.25 12 անձի բերման են ենթարկել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել Կարդալ ավելին
-
19:00 27.03.25 Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ․ Մամիկոն Ասլանյան Կարդալ ավելին