Լրահոս
Հասարակական
13:15
27.03.25
113

Կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել է

Img default alt hy

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ: Հայտնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր:

Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: