Լրահոս
Հասարակական
14:15
23.06.25
110

«Կաթ 3.2%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող «Կաթ 3.2%» արտադրատեսակի նմուշը կրկնակի ուսումնասիրվել է լաբորատոր պայմաններում։

Արձանագրվել է, որ արտադրատեսակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին։

Հաշվի առնելով փորձաքննության դրական արդյունքները և խախտումների վերացման փաստը՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։