-
Միջազգային
Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ
22:3006.02.25 -
Քաղաքական
Զանգեզուրի հարցը Իրանը համարում է իր անվտանգության հարց. նոր ազդակներ՝ Թեհրանից
22:1506.02.25 -
Հասարակական
Եղանակային պայմաններից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության
22:0006.02.25 -
Հասարակական
Հաշվեհարդարի սպառնալիքներ՝ ԶՊՄԿ-ո՞ւմ. աշխատավորական ընդվզում և հանցագործության մասին հաղորդումներ
21:4506.02.25 -
Իրավական
ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել
21:3506.02.25 -
Քաղաքական
Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն
21:3006.02.25 -
Հասարակական
«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս». 15 համարի երթուղայինի վարորդը կանգնել ու հրաժարվում է վարել
21:0506.02.25 -
Միջազգային
Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար
20:4506.02.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայաստանն ու Իրանը ստրատեգիական փաստաթուղթ են մշակում. Թեհրանի նոր ուղերձները
20:3006.02.25 -
Աշխարհ
Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում
20:1506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը դատի է տալիս Ռուսաստանին՝ հատուկ նպատակով. Բաքվի «հաթաթան»՝ Մոսկվային
20:0006.02.25 -
Իրավական
Սպանություն՝ մեքենան արագ քշելու շուրջ ծագած վեճի պատճառով. Մերձավանի արյունոտ «ռազբորկան»
19:3006.02.25 -
Իրավական
ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի
19:1506.02.25 -
Քաղաքական
Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը գնացել է ԱԺ․ ՔՊ-ականները բացատրություն են ուզել․ ArmLur
19:0506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շուրջ ադրբեջանցի լրագրողի հարցը
18:4506.02.25 -
Միջազգային
Ֆրանսիական կործանիչներ և սկանդալային հայտարարություններ.Կիևում համոզված են՝ Պուտինը կշարունակի կռվել
18:1006.02.25 -
Քաղաքական
Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ․ Yerkir.am
18:0006.02.25 -
Քաղաքական
21,3 մլն դրամի պայմանագիր․ պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը․ «Հետք»
17:3006.02.25 -
Քաղաքական
Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը
16:5406.02.25 -
Միջազգային
Ապօրինի միգրանտ հնդիկների վտարումը. Հնդկաստանը սիրով է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված իր 100 քաղաքացուն
16:1506.02.25
Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ

Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով։
«Վահե Դոլմազյանն իր կայացրած դատական ակտով որևէ կերպ չի պատճառաբանել ո՛չ կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը և ոչ էլ՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։
Վահե Դոլզմազյանն ընդհանրապես չի անդրադարձել շուրջ 7 ժամ տևած դատական նիստով և նախօրոք ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ պաշտպանական կողմի արտահայտած իրավական և փաստական հիմնավորումներին։ Փոխարենը, դատարանը շարադրել է Կարեն Հակոբյանի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականության մասին խիստ վերացական ու կարծրատիպային ենթադրություններ, որոնք և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և՛ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով բավարար չեն կալանքի երկարաձգման որոշում կայացնելու համար (սա արդեն թվով 2-րդ երկարաձգման որոշումն էր)։
Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում ուղիղ արձանագրված է, որ կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ անձի ազատ արձակման, իսկ երկարաձգված կալանքի պայմաններում այն հաղթահարելը պահանջում է ծանրակշիռ փաստեր, իսկ Կարեն Հակոբյանի դեպքում դրանք ի սպառ բացակայում են:
Ուշագրավ է նաև այն, որ Վահե Դոլմազյանը երկարաձգել է Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը՝ անտեսելով նաև այն կարևոր հանգամանքը, որ երկարաձգման նիստին հիմնովին հերքվեց նաև Կարեն Հակոբյանի կողմից իրեն վերագրվող հանցանքի կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն՝ այս փուլում պաշտպանական կողմը զերծ է մնում գործի բովանդակային մանրամասներին անդրադառնալուց, սակայն դատաքննության փուլում, հրապարակային դատավարության պայմաններում հանրությանը նույնպես պարզ կդառնա Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմնազուրկ, մտացածին ու անտրամաբանական լինելը։
Այսպես, կարող ենք արձանագրել, որ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքի ամեն հերթական որոշում իր հիմնազուրկ լինելով գերազանցում է նախորդին, սակայն նախկինում երբևէ չարատավորված գործարարը շուրջ 130 օր է ինչ ապօրինաբար կալանավորված է։
Պաշտպանական կողմն առավել սեղմ ժամկետներում՝ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել Վահե Դոլմազյանի կայացրած կալանքի երկարաձգման որոշման դեմ։
Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է իբրև փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»։
-
21:35 06.02.25 ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Կարդալ ավելին
-
21:15 06.02.25 Ադրբեջանական դատական շոուի 3-րդ ակտը. Բաքուն ժամանակ չի տալիս հայ գերիներին Կարդալ ավելին
-
19:38 06.02.25 Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Կարդալ ավելին
-
19:30 06.02.25 Սպանություն՝ մեքենան արագ քշելու շուրջ ծագած վեճի պատճառով. Մերձավանի արյունոտ «ռազբորկան» Կարդալ ավելին