-
Հասարակական
Լոռու մարզում դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
21:0023.03.25 -
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25 -
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25 -
Հասարակական
Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում
22:1522.03.25
Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են նաև հանրային մասնակցությունն ու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով հուշարձանապահպան նախաձեռնություններին աջակցելու ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը:
Շեշտելով պետության հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ բարերար Արման Մայիլյանը կարևորել է հուշարձանի վերականգնման ընթացքը, որն իրականացվելու է՝ համապատասխան սահմանված ընթացակարգերի:
Ըստ հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը, սահմանված կարգով դրանք կքննարկի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի եզրակացություն, աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն: Բարերարն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի վերականգնման աշխատանքները, նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողությունների և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով:
-
20:45 22.03.25 Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը Կարդալ ավելին
-
15:15 22.03.25 «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է Կարդալ ավելին
-
14:58 21.03.25 Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Կարդալ ավելին
-
20:48 17.03.25 Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ. կսահմանվի հնագիտական հսկողություն Կարդալ ավելին