Լրահոս
Իրավական
13:30
07.11.24
12

Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ

Img default alt hy

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նոյեմբերի 6-ին՝ ժամը 17։10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ․Հ․-ն, մինչ բնակելի գոտի մուտք գործելը, ենթարկվել է անձնական խուզարկության։

Քրեակատարողական ծառայողները Վ․Հ․-ի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 47 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված, իսկ երկրորդում՝ թմրամիջոցի նմանվող, 7 գրամ քաշով, շագանակագույն զանգված։ Բացի այդ՝ նրա ներքնաշորի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հնարավոր է սա հեռախոս and տեքստ նկարն է

Հնարավոր է սա հեռախոս and տեքստ նկարն է

Հնարավոր է սա text նկարն է

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Հնարավոր է սա text նկարն է

Հնարավոր է սա tea նկարն է