Լրահոս
Միջազգային
15:06
10.07.24
238

Կանխվել է 3 բարձրաստիճան զինվորականների դեմ ահաբեկչությունը. ՌԴ ԱԴԾ

Img default alt hy

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված ռուսաստանցուն, ով ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ ՊՆ երեք բարձրաստիճան զինվորականների դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության մարմինները ձերբակալել են 1994 թվականին ծնված Ռուսաստանի մի քաղաքացու, որը Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչության հանձնարարությամբ փոստային ծառայությունների միջոցով կազմակերպել է նվերների փաթեթավորման մեջ քողարկված երեք հզոր պայթուցիկ սարքերի առաքում ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարների՝ Մոսկվայում բնակության հասցեներով»,- նշել են գերատեսչությունում: