-
Քաղաքական
Ի՞նչ է նշանակում գործնականում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը. Սաղաթելյան
23:1506.02.25 -
Քաղաքական
Փող չի բերում «Կրթությունը». 27-ամյա թերթը փակում են, ուսուցիչների ատեստավորման ծրագիրը՝ նույնպե՞ս
23:0006.02.25 -
Միջազգային
Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ
22:3006.02.25 -
Քաղաքական
Զանգեզուրի հարցը Իրանը համարում է իր անվտանգության հարց. նոր ազդակներ՝ Թեհրանից
22:1506.02.25 -
Հասարակական
Եղանակային պայմաններից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության
22:0006.02.25 -
Հասարակական
Հաշվեհարդարի սպառնալիքներ՝ ԶՊՄԿ-ո՞ւմ. աշխատավորական ընդվզում և հանցագործության մասին հաղորդումներ
21:4506.02.25 -
Իրավական
ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել
21:3506.02.25 -
Քաղաքական
Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն
21:3006.02.25 -
Հասարակական
«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս». 15 համարի երթուղայինի վարորդը կանգնել ու հրաժարվում է վարել
21:0506.02.25 -
Միջազգային
Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար
20:4506.02.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայաստանն ու Իրանը ստրատեգիական փաստաթուղթ են մշակում. Թեհրանի նոր ուղերձները
20:3006.02.25 -
Աշխարհ
Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում
20:1506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը դատի է տալիս Ռուսաստանին՝ հատուկ նպատակով. Բաքվի «հաթաթան»՝ Մոսկվային
20:0006.02.25 -
Իրավական
Սպանություն՝ մեքենան արագ քշելու շուրջ ծագած վեճի պատճառով. Մերձավանի արյունոտ «ռազբորկան»
19:3006.02.25 -
Իրավական
ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի
19:1506.02.25 -
Քաղաքական
Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը գնացել է ԱԺ․ ՔՊ-ականները բացատրություն են ուզել․ ArmLur
19:0506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շուրջ ադրբեջանցի լրագրողի հարցը
18:4506.02.25 -
Միջազգային
Ֆրանսիական կործանիչներ և սկանդալային հայտարարություններ.Կիևում համոզված են՝ Պուտինը կշարունակի կռվել
18:1006.02.25 -
Քաղաքական
Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ․ Yerkir.am
18:0006.02.25 -
Քաղաքական
21,3 մլն դրամի պայմանագիր․ պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը․ «Հետք»
17:3006.02.25 -
Քաղաքական
Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը
16:5406.02.25
Կանգնեցնում են հերթական աղետի առաջ. 168․am

168.am-ը գրում է․ Քաղաքական իշխանության արկածախնդրության պատճառով՝ Հայաստանը կանգնած է հերթական աղետալի ընտրության առաջ։ Առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական իրավիճակը, տնտեսության հնարավորությունները, առկա պոտենցիալը, արտաքին շուկաներից ու առանձին տնտեսություններից ունեցած կախվածությունը, արտաքին առևտրի ու արտահանման բարձր կենտրոնացվածությունը, դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը՝քպ-ական վարչախումբը որոշեց սկսել ռիսկային մի գործընթաց, ինչի հետևանքով կարող ենք չափազանց ծանր գին վճարել։ Խոսքը՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մասին է։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում հավանություն տրվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։
Որքան էլ գործընթացը դեռ նախնական փուլում է ու այն իրենից երկար պրոցես է ենթադրում, այնուհանդարձ այս պահին պետական մակարդակով նման նախաձեռնությունն արդեն իսկ բազմաթիվ ռիսկեր է ստեղծում Հայաստանի տնտեսության համար ու այդ ռիսկերը շատ արագ կարող են առարկայանալ։
Այն, որ ԵԱՏՄ ու ԵՄ տնտեսական առումով անհամատեղելի կառույցներ են՝ անհերքելի է։
Երկուսում էլ արտոնյալ մաքսային ռեժիմներ են ստեղծված՝ կառույցի անդամ երկրների տնտեսությունների համար։ Այդ արտոնյալ ռեժիմները համատեղելի չեն իրար հետ։ Անհնարին է լինել միաժամանակ թե՛ մեկում, և թե՛ մյուսում, իսկ դրանց միավորման հեռանկարներն անիմաստ է նույնիսկ պատկերացնելը։ Այս պայմաններում, գտնվելով մի կառույցում, հայտարարել մյուսին անդամակցելու գործընթաց սկսելու մասին՝ տնտեսական ինքնասպանության փորձ է։
Պետք է պատրաստ լինեն նրան, որ ցանկացած պահի կարող են Հայաստանին դուրս հրավիրել ԵԱՏՄ-ից։ Իսկ այսպիսի տնտեսական հնարավորությունների, արտահանման սահմանափակ պոտենցիալի, տնտեսական կառուցվածքի ու կարողությունների պայմաններում, թե դա ինչ կնշանակի Հայաստանի տնտեսության համար, անգամ պատկերացնելն է սարսափելի։
Այս փուլում ԵԱՏՄ-ից կտրվելը կործանարար ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա։ ԵԱՏՄ-ում գտնվելը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, ու նման նախաձեռնությամբ հանդես գալը նշանակում է՝ զոհաբերել Հայաստանի տնտեսական շահը։
Վերջին տարիների բարձր տնտեսական աճերը, հսկայական օգուտները եկան մեկ անգամ ևս ապացուցելու, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ժամանակի հրամայականն էր՝ թելադրված մեր տնտեսության կարողություններով, ինչքան էլ գուցե դա շատերի սրտով չէր։
Բոլոր նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, վերջին տարիներին ակնածանքով էին խոսում այն բարձր տնտեսական աճերի մասին, որոնք ընձեռել էր բացառապես այդ կառույցը։ Ու չնայած դրան՝ իրենց քաղաքական ակնկալիքներից ելնելով՝պատրաստ են Հայաստանը տանել հերթական աղետալի փորձության ու զոհաբերել երկրի տնտեսական շահը։
Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ շատ քիչ բան ունի առաջարկելու համաշխարհային շուկաներին։ Մեր տնտեսության մրցունակությունն այնպիսին չէ, որ կարողանա տեղ գրավել եվրոպական երկրների շուկաներում։ Վերջին տարիներին մրցունակությունը նույնիսկ ավելի է վատացել։ Տնտեսության արտահանելի հատվածը ճնշված վիճակում է, կորցնում է շուկաները։ Դա տեսնում ենք հատկապես Եվրամիության երկրների հետ առևտրային հարաբերություններում։ Այդ հարաբերությունները, առավել ևս՝ արտահանման պարագայում, կտրուկ կրճատվել են։
Հայկական արտադրության շատ քիչ ապրանքներ կան, որոնք ինչ-որ կերպ կարող են պահանջարկ ունենալ զարգացած սպառողական շուկաներում։
Այդպիսի կարողություններ ձևավորելու համար, եթե նույնիսկ հաջողվի, տասնյակ տարիներ են պետք։
Որքան էլ ուզենանք կամ չուզենանք ընդունել՝ Հայաստանի տնտեսությունն այս փուլում իր կարողություններով, լավագույն դեպքում՝ կարող է մրցունակ լինել ԵԱՏՄ շուկաներում։ Ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այսօր հայկական արտադրության ապրանքներն իրացվում են հիմնականում այդ շուկաներում։ Պատահական չէ, որ ԵՄ հետ առևտուրը գնալով կրճատվում է՝ ի հաշիվ ԵԱՏՄ-ի։
Ու որքան էլ տարօրինակ է, այդպիսի իրավիճակում քաղաքական իշխանությունը Հայաստանին ինքնասպանության տանող որոշում է ընդունում՝ ուզում է կտրել այն ճյուղը, որի վրա դեռևս կարողանում ենք ինչ-որ կերպ նստած մնալ։
Լավ օրից չէ, որ այդպես է, բայց միանշանակ է, որ այս կարողություններով ԵԱՏՄ շուկայից զրկվելը՝ փակելու է Հայաստանի տնտեսության դռները։ Բազմաթիվ ապրանքներ, որոնք իրացվում են բացառապես այդ շուկայում՝ հայտնվելու են փաստի առաջ։ Չկա կամ չի երևում որևէ այլընտրանք՝ ԵԱՏՄ շուկային հակակշիռ։ Հուսալ, որ դա կարող է լինել ԵՄ-ն, հիմնազուրկ է։ Քանի դեռ հայկական ապրանքների որակը չի համապատասխանում եվրոպական շուկաների պահանջներին, անիմաստ է դրական որևէ տեղաշարժ ակնկալել այդ շուկայում հայկական ապրանքների համար։ Իսկ առանց այլընտրանքային շուկաների՝ եղած շուկաներից էլ կտրել տնտեսությանը, քաղաքական ավանտյուր է։
Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ոչ միայն ԵԱՏՄ ու հատկապես ռուսական շուկայից, այլև Ռուսաստանի տնտեսությունից ու ռուսական ներմուծումներից։
Ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի՞ իրավիճակ կարող է ստեղծվել Հայաստանի տնտեսության մեջ ու ոչ միայն տնտեսության մեջ, եթե հանկարծ զրկվենք ռուսական էներգակիրների արտոնյալ մատակարարումներից։ Ինքնասպանության նման մի բան է ադրբեջանական էներգակիրների վրա հույսը դնելը՝ կարևոր չէ դա կլինի վաղը, թե տարիներ հետո։ Ադրբեջանական էներգակիրները մահակ են լինելու՝ մշտապես կախված Հայաստանի գլխին։ Թեպետ, որքան էլ զավեշտալի լինի՝ քաղաքական իշխանությունն իր քայլերով Հայաստանը պատրաստ է դնել այդ մահակի տակ։
Արդեն գիտենք նաև, թե ինչպես են իշխանության տաք գլուխները պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս լուծել Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները։
Կարծում եք՝ պատահակա՞ն էին այն հայտարարությունները, թե ցորենը կարող ենք փոխարինել բրնձով։
Պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար, փոխարենը մտածեն տեղական ցորենի արտադրություն կազմակերպելու, ցանքատարածություններն ընդլայնելու մասին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե Հայաստանում ցորեն աճեցնելը նպատակահարմար չէ, պետք է հրաժարվել դրանից։
Իսկ թե ո՞ւր մնաց երկրի պարենային անվտանգությունը, տնտեսական շահը, այս մարդկանց կարծես չի էլ հետաքրքրում։ Կարևորը՝ բավարարեն իրենց քաղաքական ամբիցիաներն ու մեկ օր ավել մնան իշխանական աթոռներին։
-
23:15 06.02.25 Ի՞նչ է նշանակում գործնականում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը. Սաղաթելյան Կարդալ ավելին
-
23:00 06.02.25 Փող չի բերում «Կրթությունը». 27-ամյա թերթը փակում են, ուսուցիչների ատեստավորման ծրագիրը՝ նույնպե՞ս Կարդալ ավելին
-
22:15 06.02.25 Զանգեզուրի հարցը Իրանը համարում է իր անվտանգության հարց. նոր ազդակներ՝ Թեհրանից Կարդալ ավելին
-
21:30 06.02.25 Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն Կարդալ ավելին