Լրահոս
Աշխարհ
20:00
14.06.25
127

Ջրհեղեղ՝ Վիետնամում․ կան զոհեր և անհետ կորածներ

Img default alt hy

Վիետնամում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս չորսն անհետ կորել են։

Այս մասին հայտնում է Tuoi Tre News թերթը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների տվյալները: 

Աղբյուրը հայտնում է, որ ջրհեղեղն առաջացել է արևադարձային փոթորիկի հետևանքով՝ քաոս առաջացնելով երկրի կենտրոնական հատվածում և խլելով մարդկային կյանքեր, տեղացիներին ստիպելով լքել իրենց տները և զգալի վնաս պատճառելով տներին և ենթակառուցվածքներին: