-
Հասարակական
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները կոչ են արել քաղաքացիներին միանալ մեկնարկող Ջահերով երթին
23:2020.04.25 -
Քաղաքական
Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան
22:3020.04.25 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից (լուսանկարներ)
22:0020.04.25 -
Հասարակական
Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
20:0020.04.25 -
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25
Ջուրը կյանքի, զարգացման և կայունության հիմքն է․ հոգատար և արդյունավետ կերպով պետք է օգտագործենք մեր ջրային ռեսուրսները. Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված Ջրի համաշխարհային օրվան:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ ջրաբաններ, գործընկերներ, ջրային ոլորտի ներկայացուցիչներ,
Այսօր հերթական անգամ մենք հնարավորություն ունենք շնորհավորել միմյանց Ջրի համաշխարհային օրվա և Հայաստանի Հանրապետությունում Ջրաբանի օրվա կապակցությամբ։
Օրվա խորհուրդը պետք է կարևորվի յուրաքանչյուր անձի կողմից՝ հաշվի առնելով ջրի՝ որպես անփոխարինելի և անգնահատելի ռեսուրսի կարևորությունը։ Ամեն տարի այս օրը հիշելով այն փաստը, որ աշխարհում ավելի քան 2.2 միլիարդ մարդ ապրում է առանց անվտանգ ջրի հասանելիության, մենք առավել հոգատար և արդյունավետ կերպով պետք է օգտագործենք մեր ջրային ռեսուրսները և մաքուր պահենք մեր ջրային ավազանները։
2025 թվականը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես «Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի», ինչի շրջանակում Ջրի համաշխարհային օրվա թեման նույնպես նվիրված է սառցադաշտերին՝ «Սառցադաշտերի պահպանումը» խորագրով։ Ուշադրության կենտրոնում ոչ միայն սառցադաշտերն են, այլև ամբողջ կրիոսֆերան՝ ջրի պինդ ձևերը՝ ձյան պաշարները, սառած հողերը և այլ ձևեր։
Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) «Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի 2023 թվականի զեկույցի»՝ սառցադաշտերն անցած հիսուն տարվա ընթացքում կրել են իրենց ամենամեծ զանգվածային կորուստները՝ վտանգելով ապագա ջրային անվտանգությունը։
Աշխարհի բոլոր տարածաշրջանները, որտեղ առկա են սառցադաշտեր, երկրորդ տարին անընդմեջ արձանագրվել է սառույցի կորուստ։ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը, սառցադաշտերը կորցրել են ավելի քան 600 գիգատոն ջուր։ Սառցադաշտերը առանցքային դեր ունեն ջրի գլոբալ շրջանառության մեջ։
Դրանք ապահովում են քաղցրահամ ջրի հիմնական պաշարները՝ խմելու ջրամատակարարման, գյուղատնտեսության, արդյունաբերության, մաքուր էներգիայի արտադրության և էկոհամակարգերի կենսագործունեության համար։
Բացի այդ, սառցադաշտերն ազդում են Համաշխարհային օվկիանոսի շրջանառության վրա՝ կարգավորելով ջերմաստիճանի, ածխաթթու գազի և սննդանյութերի հոսքերը։ Անդրադարձնելով արեգակնային ճառագայթման զգալի մասը, դրանք գործում են որպես բնական վահան՝ զովացնելով Երկիրը և հակազդելով գլոբալ տաքացմանը։
Ամբողջ աշխարհում ավելի քան 130 տարի սառցադաշտերը ենթարկվում են համակարգված մոնիթորինգի՝ դաշտային չափումների և հեռազննման տարբեր մեթոդների օգնությամբ։ Սառցադաշտերի վերաբերյալ տվյալների համաշխարհային բազան կարևոր է ինչպես գիտական վերլուծությունների, այնպես էլ ռազմավարական որոշումների կայացման համար, որոնք ուղղված են հարմարվողականության և հետևանքների մեղմման ուղիներին։
Անկախ նրանից՝ որտեղ ենք ապրում, սառցադաշտերը կարևոր են բոլորիս ապագայի համար։ Հետևաբար, բոլորս պետք է ակտիվ մասնակցենք դրանց պահպանությանը՝ սովորելով, տարածելով գիտելիքը և գործելով։
Հարգելի՛ գործընկերներ,
Ջրի համաշխարհային օրվա այս խորհրդանշական օրը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ջրային ռեսուրսների մոնիթորինգի, պահպանման, կանխատեսման, վաղ նախազգուշացման գործում ձեր անմնացորդ աշխատանքի և նվիրումի համար։
Ջուրը կյանքի, զարգացման և կայունության հիմքն է։
Ձեր ջանքերը չափազանց կարևոր դեր են խաղում՝ ապահովելու հիմքեր ջրի անվտանգ և կայուն օգտագործման համար, կանխատեսելու ջրային ռիսկերը և աջակցելու մեր երկրի ջրային անվտանգությանը։ Ձեր ամենօրյա աշխատանքը հսկայական ներդրում է ինչպես բնապահպանական կայունության, այնպես էլ մեր հասարակության բարօրության ապահովման գործում։
Թող այս օրը մեզ բոլորիս հիշեցնի մեր առաքելության կարևորությունը և մեր ընդհանուր պատասխանատվությունը ջրային ռեսուրսների պահպանման ուղղությամբ։
Ջերմորեն շնորհավորում եմ Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում յուրաքանչյուրիդ՝ մեր համատեղ աշխատանքի և ջանքերի համար»:
-
23:20 20.04.25 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները կոչ են արել քաղաքացիներին միանալ մեկնարկող Ջահերով երթին Կարդալ ավելին
-
22:00 20.04.25 Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից (լուսանկարներ) Կարդալ ավելին
-
21:00 20.04.25 ՃՏՊ՝ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին. կա տուժած Կարդալ ավելին
-
20:00 20.04.25 Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը Կարդալ ավելին