-
Հասարակական
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ
16:0027.04.25 -
Միջազգային
Ալիևը գոհ է վերադարձել Չինաստանից. Բաքու-Պեկին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և Հայաստանը
15:3027.04.25 -
Քաղաքական
Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
14:3027.04.25 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ Արագածոտնում․ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը
14:0027.04.25 -
Հասարակական
Մարտունեցին կարոտում է իր սրտի փուշը հանողին. մոնթեաբերդցի նվիրյալի 36-րդ տարեդարձը
13:0027.04.25 -
Հասարակական
21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
11:0027.04.25 -
Հասարակական
Պրահայի Սբ․ Հոգի եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ է մատուցվել
23:0826.04.25 -
Հասարակական
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
22:4626.04.25 -
Հասարակական
Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան
22:3126.04.25 -
Հասարակական
Շքեղ, շքեղ գարնանային ամպրոպ և տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել
22:0026.04.25 -
Միջազգային
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Հռոմի պապի հրաժեշտը՝ քաղաքական զրուցարան
21:4726.04.25 -
Միջազգային
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ճամփորդությունը՝ Հայաստանից Ադրբեջան. ի՞նչ կարժենա խաղաղության պայմանագիրը
21:1126.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հարամ են անում Փաշինյանի տոնը. քաղաքացիների կոշտ «շնորհավորանքները»
20:3026.04.25 -
Հասարակական
Պռոշյան փողոցում մոմավառություն է կազմակերպվել՝ նվիրված Սոնա Մնացականյանի հիշատակին
20:1826.04.25 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ սահմանապահ զինծառայողի մահվան առեղծվածից. Փաշինյանի կարևորն ու անկարևորը
20:0726.04.25 -
Քաղաքական
Դեռ անպատիժ է Փաշինյանի թիկնազորը՝ «Ծեծեմ Արամի» գլխավորությամբ. հղի կնոջ մահվան երրորդ տարելիցն է
19:4226.04.25 -
Հասարակական
Յուրաքանչյուր 1 ժամում Հայաստանում մոտ 2 մլն դոլարի խաղադրույք է դրվել. Արթուր Միքայլելյան
18:0726.04.25
Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ուկրաինական հիմնախնդրին նվիրված տեսակոնֆերանսում հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում օտարերկրյա զինուժի հնարավոր տեղակայմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մելոնին հայտարարել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի և արևմտյան գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքներ, սակայն չի նախատեսում իր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ցամաքային ուժերի հնարավոր տեղակայման գործողությանը:
Մելոնին և իտալացի այլ պաշտոնյաներ նախկինում բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին և եվրոպական ուժերի կազմում ռազմախումբ չեն ուղարկի Ուկրաինա: Իտալիան ժամանակավրեպ է համարում այդ գաղափարը, սակայն պատրաստ է քննարկել այն ՄԱԿ-ի հովանու ներքո նախաձեռնության իրականացման դեպքում։
Ուկրաինական խնդրի կարգավորման և եվրոպական հավաքական անվտանգության վերաբերյալ մարտի 2-ին Լոնդոնում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ արվելու է՝ Ուկրաինայի վերաբերյալ գործարքը պաշտպանել և խաղաղությունը երաշխավորել ցանկացողների դաշինք ստեղծելու համար:
Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առաջիկա օրերին նախատեսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել «Եվրոպա պլյուս» ձևաչափի խումբը, որում ընդգրկված երկրները պատրաստ կլինեն մասնակցել Ուկրաինայում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը և անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 6-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը փոխզիջման հնարավորություն չի տեսնում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահներ տեղակայելու հարցում։
-
15:30 27.04.25 Ալիևը գոհ է վերադարձել Չինաստանից. Բաքու-Պեկին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և Հայաստանը Կարդալ ավելին
-
21:47 26.04.25 Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Հռոմի պապի հրաժեշտը՝ քաղաքական զրուցարան Կարդալ ավելին
-
21:11 26.04.25 ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ճամփորդությունը՝ Հայաստանից Ադրբեջան. ի՞նչ կարժենա խաղաղության պայմանագիրը Կարդալ ավելին
-
14:37 26.04.25 Կուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է, Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից Կարդալ ավելին