-
Հասարակական
Սևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ վիրավոր կա
21:0008.07.25 -
Քաղաքական
Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում
20:4508.07.25 -
Հասարակական
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել են
20:1508.07.25 -
Միջազգային
Հիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ Ադրբեջանի
19:1508.07.25 -
Հայաստան
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
18:4008.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախները
18:3008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
18:2208.07.25 -
Քաղաքական
Ծեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ում
18:1908.07.25 -
Հայաստան
Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
18:0008.07.25 -
Հասարակական
Ձեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանում
17:4508.07.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում
17:3008.07.25 -
Քաղաքական
Փաշինյանը վաղն էլ ԱԺ-ին կստիպի ընդունել, որ հայերի Աստվածն ինքն է․ Oragir․News
17:0008.07.25
Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը. Վահե Դավթյան

«Նաթանզի վրա Իսրայելի օդային հարվածներից հետո տեղեկատվական դաշտում կրկին շրջանառության մեջ դրվեցին վաղուց ծանոթ եզրույթներ՝ «ճառագայթում», «արտահոսք»… Լայն շրջանակներում այս բառերն ակամայից մտավախություններ են գեներացնում սպասվող միջուկային ապոկալիպսիսի մասին։ Մի կողմ թողնենք էմոցիաները և դիտարկենք զուտ փաստերը»,-գրում է էներգետիկ թեմաներով փորձագետ Վահե Դավթյանը։
«Նախ և առաջ՝ ատոմակայաններին հարված չի հասցվել: Ոչ մի ԱԷԿ վնաս չի կրել։ Թիրախում է եղել Նաթանզի ուրանի հարստացման կայանը, որն ինժեներատեխնիկական նշանակության հարթակ է, այլ ոչ թե էներգետիկ ռեակտոր։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։
Վնասվել են միայն վերերկրյա կառույցները՝ էլեկտրաբաշխիչ համակարգերը, օդափոխության խողովակները, փորձարարական արտադրամասը։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ գրանցվել է ներքին արտահոսք։ Այն մնացել է կայանի սահմաններում։ Շրջակա միջավայրն ու բնակչությունը վտանգված չեն։
Ինչո՞ւ ճառագայթումը դուրս չի եկել կայանից:
Գործածվել է ոչ թե պլուտոնիում կամ ատոմակայանների թափոններ, այլ ուրանի հեքսաֆտորիդ (UF₆)։ Սա մի նյութ է, որը՝
— ճառագայթում է հիմնականում ալֆա մասնիկներ, որոնք չեն անցնում նույնիսկ գիպսակարդոնե պատի միջով,
— վտանգավոր է միայն ներշնչման դեպքում, արտաքին ֆոն չի ստեղծում,
— հեշտությամբ մեկուսացվում է հերմետիկ տարածքներում։
Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը։
Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը։ Նաթանզի ենթակառուցվածքների վնասումը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Ավելին՝ Իրանը տեխնիկապես ունակ է կարճ ժամանակում վերականգնել կայանի էներգամատակարարումը։
ետևաբար, պետք չէ տրվել միջուկային հիստերիայի։ Վնասը կետային է, հետևանքները՝ սահմանափակ։
Այլ բան է միջուկային հարվածը, որին կանդրադառնամ առանձին»։
-
21:25 08.07.25 Պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընտանիքի անդամներին և մտավ ՔԿ Կարդալ ավելին
-
21:20 08.07.25 Քաոս, որ ձեռնտու է Փաշինյանին. բռնաճնշումներ սկսած իշխանության նպատակը Կարդալ ավելին
-
20:55 08.07.25 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքը Կարդալ ավելին
-
20:45 08.07.25 Քննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվում Կարդալ ավելին