Լրահոս
Միջազգային
12:52
22.06.25
541

Իսրայելը հայտարարել է Իրանի ռազմական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին

Img default alt hy

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի Դեզֆուլ ավիաբազայում տեղակայված երկու F-5 կործանիչներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը,  այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ ավելի վաղ ոչնչացվել է ութ հրթիռային կայանք, այդ թվում ՝ Իսրայելի ուղղությամբ արձակման պատրաստ վեց կայանքներ: 

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 20 կործանիչներ հունիսի 21-ի երեկոյան հարձակվել են Իրանի կենտրոնական հատվածում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների վրա՝ գործելով  ճշգրիտ հետախուզական տվյալներով: 

Թիրախների թվում են եղել պայթուցիկ նյութերի արտադրության, սպառազինության պահպանման ու արտադրության օբյեկտներ և իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր: