Լրահոս
Միջազգային
20:00
03.10.24
84

Իսրայելը չի կարողանում կոտրել «Հըզբոլլահի» դիմադրությունը. թեժ պատերազմ՝ Լիբանանում

Ջլատող մարտերը շարունակվում են Պաղեստինում, Սիրիայում, Լիբանանում ու, փորձագետների համոզմամբ, դեռ երկար կձգվեն: Իսրայելը գիշերը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնական Բաչուրայի շրջանը, որի մոտ է երկրի խորհրդարանը: Շարունակվում է նաև ցամաքային գործողությունը: Իսրայելը պայման է դրել՝ հրադադար կլինի, եթե «Հըզբոլլահը» դուրս գա Լիբանանի հարավային շրջաններից: