Լրահոս
Աշխարհ
22:18
19.04.24
177

Իսրայելի ԱԹՍ-ներն ադրբեջանակա՞ն տարածքից են մտել Իրան. նոր ռազմական էսկալացիայի վտանգ կա

Իսրայելի վրա Իրանի աննախադեպ զանգվածային հրթիռա-դրոնային հարձակումից 5 օր անց իսրայելական անօդաչուների թիրախ են դարձել իրանական երկու քաղաքներ: Քաղաքների աշխարհագրությունը փորձագետներին հուշում է՝ հնարավոր է՝ Իսրայելը իր դաշնակից Ադրբեջանի վերահկողության տակ գնտվող Արցախից է օդ բարձրացրել անօդաչուները: Հնարավոր է նաև՝ Իսրայելն է այդպիսի պատրանք ստեղծում Իրանի սպասվող պատասխանը դեպի Ադրբեջան ուղղելու համար: