-
Հասարակական
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
19:1115.06.25 -
Հասարակական
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել
17:3915.06.25 -
Հասարակական
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
17:2215.06.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. գլխիվայր շրջված մեքենայի վարորդ ներկայացած կինը եղել է ոչ սթափ
17:0015.06.25 -
Միջազգային
Իրանն անհերքելի ապացույցներ ունի, որ ԱՄՆ զորքերը աջակցում են Իսրայելին. Աբբաս Արաղչի
16:0515.06.25 -
Միջազգային
Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար
13:5115.06.25 -
Հասարակական
Զինվորական համազգեստ հագնելուց հետո մա՜ չէր կանչում. 20-ամյա տանկիստ Արթուրը զոհվեց ինքնաձիգը ձեռքին
12:4915.06.25 -
Միջազգային
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
23:5814.06.25 -
Հասարակական
Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ վիրավոր կա
23:4514.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
23:3014.06.25 -
Միջազգային
Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր
23:2414.06.25 -
Միջազգային
Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը
23:1514.06.25 -
Հասարակական
Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
22:4514.06.25 -
Քաղաքական
Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
22:1514.06.25
Իսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։ «Առաջին ալիք»-ը ներկայացնում է Իսրայելի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար։
Կից ներկայացված է պաշտոնական նամակը.
«Եվրատեսիլի հեռարձակումները Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։
Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։
Ընդհակառակը՝ մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները։ Երբ իմացանք, որ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։
Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։ KAN – Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիան՝ ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։
Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում։
Հարգանքով, Գոլան Յոխպազ Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն»։
-
15:50 14.06.25 Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Կարդալ ավելին
-
10:54 14.06.25 Իսրայելում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել զգոնություն Կարդալ ավելին
-
15:20 12.06.25 Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը. Տեր Մովսես քահանա Կարդալ ավելին
-
23:38 10.06.25 Ուղիղ․ քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Կաթողիկոսին Կարդալ ավելին