-
Քաղաքական
Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
19:4527.03.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
18:4527.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
18:3027.03.25 -
Իրավական
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
18:2527.03.25 -
Քաղաքական
Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:4527.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
17:1527.03.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
16:3827.03.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
15:3027.03.25 -
Իրավական
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
15:2427.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
15:0027.03.25
Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ

Իսպանիայի ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում կալանել է առագաստանավ, որը տեղափոխում էր 600 կիլոգրամ կոկաին և շարժվում դեպի Կանարյան կղզիներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների տարածած մամուլի տեղեկագրում։
«Ազգային ոստիկանության աշխատակիցները կալանել են առագաստանավ, որի վրա եղել է ավելի քան կես տոննա կոկաին: Թմրանյութերի ծովային մաքսանենգության դեմ պայքարի այս միջազգային գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի (DNRED), Մեծ Բրիտանիայի (NCA) և Միացյալ Նահանգների (DEA) իշխանությունները: Առագաստանավը, որը 600 կիլոգրամ կոկաին էր տեղափոխում 19 կապոցների մեջ և շարժվում էր դեպի Կանարյան կղզիներ, կալանել են Հատուկ գործողությունների խմբի (GEO) գործակալները», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործներն օգտագործել են Լեհաստանի դրոշի տակ նավարկող զբոսանավը թմրանյութերի խոշոր խմբաքանակ Իսպանիա տեղափոխելու համար։ Զբոսանավը կալանվել է Տեներիֆեից դեպի արևմուտք 800 մղոն հեռավորության վրա:
Զբոսանավի կալանումը մի քանի երկրների իրավապահ մարմինների միջև ակտիվ համագործակցության արդյունքն է: Կարիբյան կղզիներում ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ստացված տեղեկատվությունը, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական տվյալների հետ համատեղ, թույլ է տվել պարզել նավի երթուղին և պլանավորել դրա կալանումը: Իսպանիայի իշխանությունները շարունակում են հետաքննությունը՝ բացահայտելու մաքսանենգության ողջ շղթան և հայտնաբերելու հանցակիցներին:
-
15:45 27.03.25 Բրիտանիան առայժմ մտադիր չէ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ Կարդալ ավելին
-
14:30 27.03.25 Գազայի ապստամբությունը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ. Մենք խաղաղություն ենք ուզում Կարդալ ավելին
-
22:57 26.03.25 Մոսկվա-Վաշինգտոն համաձայնություն կամ սևծովյան գործարք. Զելենսկին ցուցակ է ուղարկել ԱՄՆ Կարդալ ավելին
-
16:48 26.03.25 Թաղման ծեսեր են ամենուր. Գազայում վերսկսված դժոխքի 9-րդ օրն է Կարդալ ավելին