Լրահոս
Միջազգային
21:15
29.04.25
176

Իսպանիայում հոսանքազրկման հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել

Img default alt hy

Առնվազն հինգ մարդ է մահացել Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Իսպանիայի հյուսիսում գտնվող Օրենս նահանգում երկու ծնող և երեխա մահացել են իրենց տանը շմոլ գազի թունավորումից, որը ենթադրաբար առաջացել է էլեկտրական գեներատորից: Վալենսիայում մի կին մահացել է թթվածնի պակասից, երբ հոսանքազրկման պատճառով սարքը խափանվել է, որն օգնում էր նրան շնչել, իսկ Մադրիդում մոմից առաջացած հրդեհից ևս մեկ կին է մահացել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Իսպանիայի գրեթե ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մեծ անջատում է տեղի ունեցել: Անջատումից տուժել են նաև Պորտուգալիան, Ֆրանսիան և Անդորրան: Անջատման պատճառով ամբողջ երկաթուղային տրանսպորտը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Դա ազդել է նաև հասարակական տրանսպորտի վրա: Սուպերմարկետներում առաջացել են հսկայական հերթեր։ Հոսանքազրկման պատճառները հետաքննվում են։