Լրահոս
Հասարակական
21:49
10.02.25
309

Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան

Img default alt hy

Իշխանությունները խոստովանեցին, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է քաղաքային տրանսպորտի թանկացումը, պետք է պահել տեմպը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝  անդրադառնալով քաղաքային տրանսպորտի թանկացմանը։ 

«Հարգելի քաղաքացիներ, շարունակենք բոյկոտել, ճնշենք և իջեցնել տանք քաղաքային տրանսպորտի գինը։ Ամաչելու, վախենալու հարց չկա, թող ամաչեն նրանք, որոնք անհիմն թանկացումներ են արել։ Չի՛ կարելի վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինը վճարելու հնարավորություն չունի»,- նշել է նա։