Լրահոս
Տարածաշրջան
13:30
06.09.24
73

Իրանը վերահաստատում է դիրքորոշումը՝ հարևանների սահմանների վերագծում թույլ չի տալու

 

Իրանի արտգործնախարարը X-ում վերահաստատել է Թեհրանի հայտնի դիրքորոշումը: «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար»,- գրել է Աբբաս Արաղչին։ Ըստ Իրանի գլխավոր դիվանագետի՝ տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ թե ըդնամենը առաջնահերթություն են, այլ Իրանի ազգային անվտանգության հիմնասյունը: