Լրահոս
Քաղաքական
16:54
06.02.25
166

Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն աջակցում է հատկապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։  

Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը։ 

Նա նաև վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը և սահմանների անխախտելիությանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը»,-ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Սոբհանիի խոսքով՝ Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների ու տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ սերմանել մեր միջև»,-շեշտել է Մեհդի Սոբհանին։