Լրահոս
Միջազգային
21:11
23.06.25
170

Իրանը հարվածել է Դոհայում ամերիկյան ռազմաբազային. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է

 

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Դոհայում աշխատող լրագորղները հայտնում են, որ պայթյունի ձայներ են լսվում: Աշխատում է ՀՕՊ համակարգը: Քաթարին իրանական հարվածները հաստատել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը: Կադրեր են հրապարակվում Դոհայում իրանական հրթիռների որսից: Իրանական 6 բալիստիկ հրթիռները թիրախավորել են Քաթարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազան, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ ռազմաբազան է Մերձավոր Արևելքում։