Լրահոս
Տարածաշրջան
16:35
18.06.24
456

Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13։54-ին իրանական Քաշմար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։