Լրահոս
Արտաքին քաղաքականություն
09:30
20.04.24
277

Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան

Img default alt hy

Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք լայն համագործակցություն ունենք Հայաստանի հետ։ Մեր համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ և շատ բազմազան է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման։ Եվ այն, թե այդ համագործակցությունը ինչ նոր մակարդակի կարող է հասնել, կապված է երկրների միջև գործող համաձայնություններից և երկխոսությունից»,-ասաց Սոբհանին։