Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:50
07.11.24
55

Իրանի դեսպանը որևէ կերպ չի արձագանքում Թրամփի ընտրությանը

«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողով է սկսել Կապանում՝ հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ։ 

Հայկական կողմը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է ներկայացնելու, հայտնել է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ  Գոռ Ծառուկյանը: