Լրահոս
Միջազգային
15:15
15.04.25
202

Իրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան. Ալի Մոհամադ Նային

Img default alt hy

Իրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։

«Ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական հզորությունը Իրանի «կարմիր գծերի» թվում են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և որոնց շուրջ չի կարելի պայմանավորվել», - նրա խոսքերը մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:

Ավելի վաղ IRNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին, հաղորդել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում:

Ապրիլի 12-ին իրանական և ամերիկյան պատվիրակությունները խորհրդակցությունների առաջին փուլն են անցկացրել Օմանի մայրաքաղաքում։ Ըստ կողմերի՝ բանակցություններն անցել են կառուցողական և դրական մթնոլորտում։