Լրահոս
Միջազգային
19:00
20.04.25
182

Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին համեմատաբար դրական է գնահատել  Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Հռոմի բանակցությունների մթնոլորտը:

IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Աբբաս Արաղչին գրառում է կատարել  X-ի միկրոբլոգում՝  հավելելով, որ զգուշավոր լավատես է բանակցությունների հեռանկարների առումով:

«Հռոմում համեմատաբար դրական մթնոլորտը հնարավորություն է տվել առաջընթացի հասնել հնարավոր գործարքի սկզբունքների և նպատակների շուրջ», - գրել է նա:

Ըստ Արաղչիի՝ իրանական կողմը բանակցությունների ընթացքում հասկացրել է, որ իրանցիներից շատերը կարծում են, որ 2015 թվականի Իրանի գործարքը, որը նաև կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), այլևս բավարար չէ Իրանի համար: