Լրահոս
Տարածաշրջան
15:00
22.06.25
381

Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ 

«Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», - ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր էջում գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն «իշխանության էր եկել որպես խաղաղություն բերող նախագահ, ԱՄՆ-ի համար նոր պատերազմ է սկսել»։

ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը հայտարարել է, որ հարվածները «լիովին ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները։ Նա Թեհրանին ասել է «խաղաղություն հաստատել», այլապես ապագայում «շատ ավելի մեծ» հարվածներ կլինեն։