Լրահոս
Հայաստան
19:30
28.05.24
350

«Ինքնաքանդումի ու ինքնասպանության այս ընթացքը պետք է կա՛նգ առնի»․ Արամ Ա Կաթողիկոսը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի նկատմամբ պահվածքը

Img default alt hy

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը  դատապարտել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում  ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած պահվածքը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հայտարարությունում նշված է․

«Քիչ առաջ իմացանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սարդարապատ մուտքի ժամանակ ոստիկաններուն կողմէ եղած խոչընդոտին մասին։ Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն։

Ո՞ւր կ՚երթայ Հայաստանը՝ մեր սիրելի Հայրենիքը, որուն անկախութեան ու յաւերժութեան ի խնդիր դարեր շարունակ մեր սուրբերը աղօթեցին, մեր նախահայրերը ստեղծագործեցին եւ մեր նահատակները իրենց արիւնը թափեցին։ Ինքնաքանդումի ու ինքնասպանութեան ներկայ ընթացքը պէտք է կա՛նգ առնէ։ Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին»։