Լրահոս
Քաղաքական
22:30
15.03.25
297

Ինձ ո՞վ չի ճանաչում, որ ես պլակատ դնեմ. Գյումրիի թեժ քարոզարշավի առաջին օրը

Գյումրիում և Փարաքարում այսօրվանից պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզարշավը: ՏԻՄ արտահերթ ընտրություններ են երկու համայնքում՝ իշխող ուժերի սկանդալային պաշտոնաթողություններից հետո: Փարաքարում ավագանու տեղերի համար պայքարում է 4 ուժ՝ 3 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: 

Թեժ պայքար է սպասվում Գյումրիի ղեկն իր ձեռքը վերցնելու հայտ ներկայացրած  9 քաղաքական ուժերի՝ 6 կուսակցությունների և 3 դաշինքների միջև։