Լրահոս
Միջազգային
14:56
10.07.24
141

Ինչպե՞ս զսպել Ռուսաստանին. ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի գլխավոր հարցը

Դաշնակիցների գլոբալ անվտանգությունն ու ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցերն են ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովի քննարկման օրակարգում: Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 32 անդամները քննարկելու են Ռուսաստանի զսպմանը և Դաշինքի պաշտպանությանն առնչվող հարցեր: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում են Ուկրաինային զենիթահրթիռային համակարգեր մատակարարել: