Լրահոս
Սպորտ
12:45
04.02.25
324

Իմ տեսած բոլոր խաղացողներից նա լավագույնն էր․ Մեսսի

Img default alt hy

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է իր տեսած լավագույն ֆուտբոլիստին։

«Ռոնալդո Նազարիոն ֆենոմեն էր։ Իմ տեսած բոլոր խաղացողներից նա լավագույնն էր ինձ համար: Զարմանալի խաղացող, անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում նրան»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մեսսիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը երկու անգամ արժնացել է «Ոսկե գնդակին» (1997, 2002 թթ․), ինչպես նաև երկու անգամ հաղթել աշխարհի առաջնություններում (1994, 2002 թթ․)։