Լրահոս
Տարածաշրջան
20:45
25.06.24
232

Իգոր Խովաևը Բաքվում է․ Բայրամովի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացը

Img default alt hy

Բաքվում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացի «հեռանկարները», ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրությունում նշվում է  նաև, որ Բայրամովը Իգոր Խովաևին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին ու, մասնավորապես, դժգոհել, թե ՀՀ Սահմանադրությունում և այլ իրավական ակտերում պահպանվող դրույթները, որոնցում «հավակնություն կա Ադրբեջանի տարածքային ամբողջականության» նկատմամբ, հանդիսանում են «խաղաղության» գործընթացի «հիմնական խոչընդոտը»։