-
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25 -
Քաղաքական
Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
22:1513.05.25 -
Քաղաքական
Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:0013.05.25 -
Քաղաքական
Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
21:5013.05.25 -
Հասարակական
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:4513.05.25 -
Միջազգային
Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
21:1513.05.25 -
Հասարակական
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
20:5413.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Վրացիները չեն թողնում հայկական ոգելից խմիչքը մտնի Ռուսաստան՝ հանուն Ադրբեջանի՞. բողոքի ակցիա
20:4513.05.25 -
Քաղաքական
Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր
20:3513.05.25 -
Հասարակական
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը. Հայկ Կոստանյան
20:1013.05.25 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը․ Վարդան Օսկանյան
19:4513.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվի համար «առաջընթաց», Երևանի համար նոր զիջումներ. ո՞ւր են հասել հայ և ադրբեջանցի սահման գծողները
19:3013.05.25 -
Հասարակական
Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ․ Oragir.News
18:4813.05.25 -
Հասարակական
Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է․ սա լուրջ խնդիր է․ ԿԳՄՍ նախարար
18:0013.05.25
Ի՞նչ եզրակացություն կանեն Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթաժողովին: Թե որքանով են Հայաստանի իշխանությունները վերջապես «գլխի ընկել» ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու առավելությունների ու հնարավորությունների մասին, ցույց կտա ժամանակը, առաջին հերթին այն հանգամանքը, թե ինչ մակարդակով ներկայացված կլինի մեր երկիրը: Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցի: Իսկ մինչ այդ ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել Թուրքիան: Հայտը կարող է քննարկվել հենց հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:
Ինչի՞ մասին է խոսում Անկարայի այս քայլը: Նախ՝ փաստը մնում է փաստ, որ արդեն 35 տարուց ավելի չի կարողանում անդամակցել Եվրամիությանը: Բայց հազիվ թե սա լիներ գլխավոր պատճառը, որովհետև նույն Թուրքիայի իշխանությունները դեռ տարիներ առաջ ակնարկել են, որ իրենց հիմա դա առանձնապես շատ չի հետաքրքրում՝ «կլինի-կլինի, չի լինի-չի լինի» տարբերակով: Ըստ փորձագետների, այստեղ կան խորքային այլ պատճառներ: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն Թուրքիայի համար արտաքին խոշորագույն շուկան է: Հիմա փաստացի ԵՄ-ի՝ ինքնին ծանր կացության մեջ հայտնվելն, ամենայն հավանականությամբ, անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին:
Բնական է, որ ԵՄ-ից ներմուծման ծավալները, հիմնականում՝ հումքանյութային ապրանքների մասով, որոնց վրա էր կառուցված Թուրքիայի արտադրական հզորությունների մի զգալի մասը, էապես՝ միայն վերջին ութ ամսում մոտ 28 մլրդ դոլարով նվազել է: Սա թուրքական արտադրողների շրջանում լուրջ խնդիրներ է ստեղծել, ինչին զուգահեռ ավելացել է սպառողական ապրանքների ներքին պահանջարկը: Հասկանալի է, որ Թուրքիայում հիանալի հասկանում են, որ արևմտյան ներդրողները էապես նվազեցրել են իրենց մասնակցությունը տնտեսության մեջ: Ըստ այդմ, փաստացի, Թուրքիան լրջորեն է տրամադրվել այլընտրանքներ գտնել, որոնցից մեկն էլ հենց ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտն է:
Ի վերջո, չմոռանանք, որ BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34 %-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7 %-ը։ Եթե հաշվի առնենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրություն ունի նաև Ադրբեջանը, ապա պատկերն առավել քան պարզ կդառնա: Մնում է՝ այս ամենից իրապես եզրակացություններ անեն Հայաստանի իշխանությունները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
11:48 13.05.25 Մամուլի տեսություն 13.05.2025 Կարդալ ավելին
-
11:30 13.05.25 Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ» Կարդալ ավելին
-
10:53 13.05.25 Ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ․ դատավորը լալիս էր․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:50 13.05.25 Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» Կարդալ ավելին