Լրահոս
Հասարակական
10:30
25.06.24
1 074

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Հունիսի 26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։