Լրահոս
Հասարակական
10:30
27.03.24
793

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Ուշադրություն

Մարտի 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Երևան քաղաքում՝

Մարտի 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ մարտի 27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի՝ 3-5, 28-30-ին գիշերը կբարձրանա՝ 7-9, ցերեկը՝ 2-4 աստիճանով։