Լրահոս
Աշխարհ
16:57
26.04.25
588

Հզոր պայթյուն՝ իրանական Բանդար Աբբաս նավահանգստում․ հարյուրավոր զոհեր կան

Img default alt hy

Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բռնկման հետևանքով։  Fars լրատվական գործակալության համաձայն, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է նավահանգստից 20  կմ հեռավորության վրա գտնվող  Քեշմ կղզում, մի քանի կմ շառավղով տեղակայված բոլոր  շենք-շինությունների պատուհանների ապակիները կոտրվել են։

Իրանում հետաքննություն է սկսվել պայթյունի փաստով։

Ցավոք, կան նաև հարյուրավոր զոհեր։ Tasnim գործկալությունը հաղորդում է, որ վերջին տվյալներով՝ զոհերը 516-ն են։

Պայթյունից կադրեր կարող եք տեսնել «5-րդ ալիքի» տելեգրամյան ալիքում։