Լրահոս
Հասարակական
21:00
03.10.24
158

Հրդեհ՝ Գեղարքունիքում. այրվել է 5 տոննա խոտի դեզ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում խոտի դեզ է այրվում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակիչներից մեկի տան բակում կուտակված մոտ 5 տոննա խոտի դեզում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։