Լրահոս
Հասարակական
11:22
19.02.24
1 011

Հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում, ժամանել են մեծ թվով հրշեջներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և լրացուցիչ 3 մարտական հաշվարկ էլ՝ թիվ 11, թիվ 13 և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Առևտրի կենտրոնը սահմանազատել են նույ վաշտի պարեկներ Արսեն Մելքոնյանն ու Վարազդատ Աթանայանը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի «KFC» արագ սննդի կետում:

Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը: