Լրահոս
Հասարակական
18:15
25.01.25
344

Հրդեհ է բռնկվել ավտոպահեստամասերի տարածքում

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող թաղամասում գործող օգտագործված ավտոպահեստամասերի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։