Լրահոս
Աշխարհ
17:30
14.06.25
628

Հրդեհ՝ Դուբայի երկնաքերերից մեկում. բնակիչները տարհանվել են (տեսանյութ)

Img default alt hy

Այսօր Դուբայի Մարինա թաղամասի «Marina Pinnacle» երկնաքերում հրդեհ է բռնկվել։ 

DubaiNewsFeed լրատվականը հայտնում է, որ բնակիչները տարհանվել են առանց վնասվածքների: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 3820 բնակիչ տարհանվել է 67 հարկանի բնակելի շենքի 764 բնակարաններից, Դուբայի քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները վեց ժամ աշխատել են կրակը զսպելու համար:

Նշվում է, որ հրդեհի պատճառը դեռևս անհայտ է, սակայն իշխանությունների արագ արձագանքի շնորհիվ ոչ ոք չի տուժել։