-
Սփյուռք
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում
00:1713.06.25 -
Հասարակական
Արյունոտ ագրեսիա՝ Երևանում. ավտոբուսի վարորդին ծեծելու գործով երկու մարդ ձերբակալվել է
23:5812.06.25 -
Հասարակական
Արնաշաղախ աշակերտին տեսնելով՝ ուսուցիչը ուշագնաց է եղել. դանակահարություն՝ երևանյան դպրոցում
23:3012.06.25 -
Աշխարհ
Սարսափելի ավիավթարից զոհվել է առնվազն 110 մարդ. օդանավը կործանվել է թռիչքից մեկ րոպե անց
23:0012.06.25 -
Քաղաքական
Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները․ Միրզոյան
22:4512.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պայթյունավտանգ պահին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Նախիջևանում՝ Երևանից 70 կմ հեռու
22:1512.06.25 -
Միջազգային
Իրանի հետ արյունալի բախման վտանգը մեծանում է. Թրամփը ամերիկացիներին հորդորում է լքել տարածաշրջանը
21:4512.06.25 -
Հասարակական
Կադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.News
21:2512.06.25 -
Միջազգային
Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
21:1912.06.25 -
Քաղաքական
Իմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմ
20:4512.06.25 -
Հասարակական
Սարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-ի
19:4512.06.25 -
Հասարակական
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին
19:1512.06.25 -
Հասարակական
Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
18:4512.06.25 -
Հասարակական
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
18:1512.06.25
Հրապարակվել է այն պաղպաղակների ցանկը, որոնցում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով:
Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 118:
▪️«ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ – 21․05․2025թ. արտադրված «Անիտա վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 14․05․25թ. արտադրված «Վաֆլե բաժակ շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով», 21․05․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», 10․04․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ «Անի»):
▪️«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ – 25․04․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Ֆանտազիա», 17․05․2025թ. արտադրված 70 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Սկյուռիկ», 25․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք բրիկետ վանիլային», 02․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադե» (ապրանքանիշը՝ «Շանթ»):
▪️«ՆԱԻՐԻ ԼԵՆԴ» ՍՊԸ – 27․05․2025թ. արտադրված «Բևեռ էսկիմո», 26․05․2025թ․ արտադրված «Բրիկետ», 26․05․2025թ. արտադրության «Սթար կոն», 27․05․2025թ. արտադրված «Սթար կոն գետնանուշով շոկոլադ», 08․04․2025թ. արտադրված «Պլոմբիրկա վանիլային», 14․04․2025թ արտադրված «Էսկիմո վանիլային ջնարակ», 14․04․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադ ջնարակ», 26․05․2025թ․ արտադրված «Բևեռ կոն» (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»):
▪️«ՓԻՆՔ ԲԵՐՐԻ» ՍՊԸ – 27․05․2025թ. արտադրված 100 գրամանոց Պաղպաղակ վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր «ՈՒտոպիա», 30․05․2025թ. արտադրված 80 գրամանոց Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով «Այս Բուրգեր» պլոմբիր, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 27․05․2025թ. արտադրված 500 գրամանոց Մրգային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ Փինկ Բերրի):
▪️«ՄԱՌՆԻԿ» ՍՊԸ – 22․05․2025թ. արտադրված Պաղպաղակ վանիլային պլոմբիր, 19.05.2025թ. արտադրված Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր (ապրանքանիշը՝ «ՖիՆի»):
▪️«ԻԳԻԹ» ՍՊԸ – 26․05․2025թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո դեղձի համով կաթնայուղի փոխարինիչով», 21․05․25թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո բանանի համով, կաթնայուղի փոխարինիչով», 23․05․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 26․05․2025թ. արտադրված «Էսկիմո վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ Իգիթ):
▪️«ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ» ՍՊԸ – 23․05․2025թ․ արտադրված «Բուրբոն» վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 22․05․2025թ. արտադրված «Շոկո» շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 10․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, ելակի համով, 23․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, հատապտուղի համով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»):
▪️«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊԸ – 06․05․2025թ. արտադրված «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 24․04․2025թ. արտադրված «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 21․05․2025թ. արտադրված պլոմբիր վանիլային 80 գրամանոց (դույլով), 28․05․2025թ. արտադրված պլոմբիր շոկոլադե 80 գրամանոց (դույլով), 26․05․2025թ. արտադրված «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, 26․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» շոկոլադե, 28․05․2025թ. արտադրության պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» վանիլային, 28․05․2025թ. արտադրության էսկիմո շոկոլադե ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրության էսկիմո վանիլային ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ «Գրանդ Քենդի»):
▪️Ա/Ձ Ազատ Ղազանչյան – 30.05.2025թ. արտադրված 700 գրամանոց Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային:
Ա/Ձ Էդուրադ Կարապետյան – Փափուկ պաղպաղակ է (լցնովի), արտադրությունը դադարեցված է:
Այս պահի դրությամբ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, կատարելով կարգադրագրի պահանջը, ըստ իր դիմումի, իրացման ցանցից հետ է հավաքել 45,5 կգ պաղպաղակ:
-
23:58 12.06.25 Արյունոտ ագրեսիա՝ Երևանում. ավտոբուսի վարորդին ծեծելու գործով երկու մարդ ձերբակալվել է Կարդալ ավելին
-
23:30 12.06.25 Արնաշաղախ աշակերտին տեսնելով՝ ուսուցիչը ուշագնաց է եղել. դանակահարություն՝ երևանյան դպրոցում Կարդալ ավելին
-
22:30 12.06.25 Անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան․ Ճամբարակի համայնքապետարան Կարդալ ավելին
-
21:25 12.06.25 Կադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.News Կարդալ ավելին