Լրահոս
Քաղաքական
20:21
04.12.24
132

Հովիկ Աղազարյանին խեղդելու ցանկություն է եղել ՔՊ-ում. հանցագործության մասին հաղորդում

 

«Հովիկ Աղազարյան» քաղաքական տրագիկոմեդիան թվում էր հանգուցալուծվեց նրան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելով, բայց փաստորեն ջրի երես դուրս եկան իշխանական կեղտոտ բարքերը: Աղազարյանը պնդում է, որ իր հեռախոսից նյութեր են հայտնվել իր թիմակիցների ու վարչապետի ձեռքին, որտեղ նա հայհոյում է իրեն հայհոյողներին: Աղազարյանին երեկ երեկոյան է ՔՊ վարչությունը որոշել հեռացնել իր շարքերից՝ պատճառաբանելով պետական ու կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքով ու պետական գաղտնիքների հրապարակմամբ: Ինքը՝ Աղազարյանը, պնդում է, որ որևէ պետական գաղտնիք չէր կարող բացահայտել, որովհետև այդպիսի տեղեկությունների չի տիրապետել: