Լրահոս
Քաղաքական
16:20
07.11.24
58

Հույս ունենք՝ Թուրքիայի հետ հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամբողջական բացմանը․ Կոստանյան

Img default alt hy

Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ սահմանների ամբողջական բացման:  

Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամբողջական բացմանը»,-ասաց Կոստանյանը:

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել: Երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2022 թվականից, սակայն այն դեռևս կյանքի չի կոչվել: