-
Մամուլի տեսություն
Ասուլիսի գլխավոր նպատակը միջանցքի մասին մանիպուլյատիվ մտքեր տարածելն էր․ «Հրապարակ»
10:2517.07.25 -
Մամուլի տեսություն
Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»
10:2017.07.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»
10:1517.07.25 -
Մամուլի տեսություն
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի. ո՞րն է պատճառը․ «Փաստ»
09:4517.07.25 -
Հասարակական
Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
23:3016.07.25 -
Միջազգային
Բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն է սկսում Իրանը և չի հրաժարվում միջուկային ծրագրից
23:0016.07.25 -
Քաղաքական
Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի
22:3816.07.25 -
Քաղաքական
Պուտինի հետ հաց է կիսել, ՀԷՑ-ն էլ լրիվ է ուզում. ռազմավարական կառույցը ո՞ւմ է հանձնում Փաշինյանը
22:0716.07.25 -
Իրավական
Երկու ոստիկան ազատվել են աշխատանքից, երկուսի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել. ՆԳՆ
21:4416.07.25 -
Քաղաքական
Ով շատ փող կտա, նա էլ կվարձակալի «Զանգեզուրի միջանցքը». Փաշինյանն առաջարկներ է ընդունում
21:2916.07.25 -
Քաղաքական
Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Ջուլֆալակյան
21:0016.07.25 -
Մշակույթ
Հիշողությունը երակներում. իր արյունը գտած ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում
20:5216.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Չոռ է կպչում Սյունիքին. ամենակարևորը՝ Փաշինյանի չորսուկես ժամանոց ասուլիսից
20:3016.07.25 -
Հասարակական
Ուխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ․ Վեհափառ Հայրապետ
20:1716.07.25
Հնդկաստանը երկու ամիս անընդմեջ կրճատել է ռուսական ադամանդերի ներկրումը

Հնդկաստանն այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին հաջորդաբար կրճատել է Ռուսաստանից ադամանդների ներկրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
2024 թվականի ապրիլին Հնդկաստանը ներմուծել է 440 հազար կարատի ադամանդ, ինչը 57 տոկոսով քիչ է մեկամյա վաղեմության ցուցանիշից։ Իսկ մայիսին ներկրվել է 352 հազար կարատի ադամանդ՝ 13 տոկոսով քիչ, քան 2023-ի նույն ամսին։ Դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 43 մլն դոլար, որը 51 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։
Հարկ է նշել, որ այս տարվա մարտին ներմուծվել էր 2.3 անգամ (728 հազար կարատի) շատ ադամանդ, փետրվարին մեկամյա ցուցանիշը գերազանցվել էր 85 տոկոսով (1,81 մլն կարատի), իսկ հունվարին՝ 14 տոկոսով (400 հազար կարատի)։
2024 թվականի մարտի 1-ից սկսել է գործել ռուսական թանկարժեք քարերի առևտրի դեմ ուղղված G7-ի երկրների սահմանած պատժամիջոցների երկրորդ փուլը։ Հունվարի 1-ից ուղղակի արգելք էր սահմանվել անմիջականորեն Ռուսաստանից չմշակված և հղկված ադամանդների ներկրման նկատմամբ, իսկ մարտի 1-ից այն տարածվում է 1 կարատից սկսվող քարերի վրա, որոնք հղկվել են ռուսական ադամանդներից երրորդ երկրներում։ Դա G7-ի երկրների սահմանած ամենազգայուն պատժամիջոցն է, որը տարածվում է աշխարհում ադամանդների մանրածախ վաճառքի շուկայի 70 տոկոսի վրա։
Հնդկաստանն աշխարհում ադամանդների ամենախոշոր հղկողն է, որին բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 9/10-ը՝ գերազանցապես մանր ադամանդներ, որոնք ավանդաբար ներկրվում են Ռուսաստանից։
-
16:56 15.07.25 Սովամահության ճիչեր՝ ամբողջ Գազայում. ոչնչացվում է պաղեստինցիների մի ամբողջ սերունդ Կարդալ ավելին
-
13:17 15.07.25 Չորս գյուղ և ճանապարհ է հեղեղվել Յակուտիայում անձրևի պատճառով Կարդալ ավելին
-
16:19 14.07.25 Մեծ Բրիտանիան ահաբեկչություն է համարում հանուն Պաղեստինի պայքարը. տասնյակ ձերբակալվածներ կան Կարդալ ավելին
-
09:45 12.07.25 Փարիզը նորից է պտտվում կարմիր պարահրապարակում. Մուլեն Ռուժի երկրորդ կյանքը Կարդալ ավելին