Լրահոս
Աշխարհ
14:18
24.11.24
1 312

Հնդկաստանում հանգուցյալը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ

Img default alt hy

Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից րոպեներ առաջ հանկարծակի կենդանության նշաններ է ցույց տվել: Այս մասին հայտնում է Times of India-ն։

Նշվում է, որ այս դեպքը կասկածներ է առաջացրել մահվան ճիշտ պատճառի եզրակացության վերաբերյալ, որը, ըստ պաշտոնական դիահերձման, թոքերի հիվանդության պատճառով շնչառական անբավարարությունն է:

«Դիահերձումն իրականացրել են միայն թղթի վրա, ֆիզիկապես չի արվել։ Առանց դիահերձման զեկույց է հրապարակվել», - ասել է շրջանային տեսուչ Ջհունջհունու Ռամավատար Մինան։

Համաձայն շրջանի ոստիկանության իրականացչած նախնական հետաքննության՝ Ռոհիտաշը 2024 թվականի սեպտեմբերից գտնվել է հոգեկան խնդիրներ ունեցողների հիմնարկում։ Միջադեպի առնչությամբ կատարվում է քննություն, անփութության կասկածանքով կլինիկայի երեք բժիշկներ հեռացվել են աշխատանքից։