Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
27.05.24
132

ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ ջանքերը միավորելու և шղետի ազդեցությունը մեղմելու համար. ՀՀ ԱԳՆ

Img default alt hy

Հայաստանն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ ջանքերը միավորելու և աղետի ազդեցությունը մեղմելու համար:

Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառման մեջ:

«Մենք խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնք պատճառ դարձան մարդկային կորուստների և լուրջ վնաս հասցրին ենթակառուցվածքներին և բնակավայրերին:

Ընդհանուր վնասի գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, կմիավորենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ ազդեցությունը մեղմելու համար»,- նշել է Անի Բադալյանը՝ X-ի միկրոբլոգում։