-
Հասարակական
Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
23:3016.07.25 -
Միջազգային
Բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն է սկսում Իրանը և չի հրաժարվում միջուկային ծրագրից
23:0016.07.25 -
Քաղաքական
Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի
22:3816.07.25 -
Քաղաքական
Պուտինի հետ հաց է կիսել, ՀԷՑ-ն էլ լրիվ է ուզում. ռազմավարական կառույցը ո՞ւմ է հանձնում Փաշինյանը
22:0716.07.25 -
Իրավական
Երկու ոստիկան ազատվել են աշխատանքից, երկուսի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել. ՆԳՆ
21:4416.07.25 -
Քաղաքական
Ով շատ փող կտա, նա էլ կվարձակալի «Զանգեզուրի միջանցքը». Փաշինյանն առաջարկներ է ընդունում
21:2916.07.25 -
Քաղաքական
Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Ջուլֆալակյան
21:0016.07.25 -
Մշակույթ
Հիշողությունը երակներում. իր արյունը գտած ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում
20:5216.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Չոռ է կպչում Սյունիքին. ամենակարևորը՝ Փաշինյանի չորսուկես ժամանոց ասուլիսից
20:3016.07.25 -
Հասարակական
Ուխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ․ Վեհափառ Հայրապետ
20:1716.07.25 -
Քաղաքական
Սա ո՞ր ժողովրդավարության մոդելի հետ կապ ունի․ հարց՝ Սամվել Կարապետյանի «գործի» մասին
19:1216.07.25 -
Տարածաշրջան
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման
18:4416.07.25 -
Միջազգային
«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ Լևոն Ջավախյան
17:4916.07.25 -
Հասարակական
Կապանում մետաղյա հաստոցն ընկել է բեռնատարից՝ հայտնվելով երթևեկելի գոտում․ վարորդը հոսպիտալացվել է
17:3816.07.25 -
Քաղաքական
Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան
17:2416.07.25 -
Միջազգային
Մահացու բախումներ՝ Սիրիայում. Իսրայելը միջամտում է դրուզների ու բեդվինների կատաղի մարտերին
17:0916.07.25
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվել է

ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են.
«2024 թվականի հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5%:
2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռևս պահպանվում են:
2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկ-հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների հետևանքով թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»:
-
18:17 16.07.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
18:00 15.07.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
17:39 15.07.25 ՌԴ շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը աճել է մինչև 85%․ «Սոյուզկոնյակ» Կարդալ ավելին
-
16:45 15.07.25 Սրանց վերջնանպատակը մեկն է՝ մեր տնտեսությունը հանձնել թշնամուն․ Գառնիկ Դանիելյան Կարդալ ավելին